Յուրգեն Կլոպ․ «Լիվերպուլն» ուժեղացման կարիք չունի, խաղացող էլ չի հեռանա

13:12   16 մարտի, 2019

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ծրագրերի մասին։

«Չեմ կարծում, որ այս թիմը ուժեղացման կարիք ունի։ Լավագույն տարբերակը ուժեղ խաղացողներին հավաքելն է, նրանց ավելի ուժեղացնելը եւ տեւական ժամանակ միասին պահելը։ Կարծում եմ՝ նախորդ տասնամյակում «Լիվերպուլի» գլխավոր խնդիրը այդ մոտեցման բացակայությունն էր։ Երբ այստեղ ուժեղ թիմ էր ձեւավորվում, արդեն մեկ տարի անց լավագույնները հեռանում էին։ Այս տարի այդպիսի բան տեղի չի ունենա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի առաջնության 30 տուրից հետո «Լիվերպուլը» երկրորդն է եւ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։