Սուլշեր․ Անհամբեր սպասում ենք «Բարսելոնայի» հետ դիմակայությանը

00:48   16 մարտի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքը։ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բարսելոնայի» հետ եւ առաջին խաղը կանցկացնի տանը։

«Մենց ցանկանում ենք խաղալ ուժեղագույնների հետ։ Արդեն խաղացել ենք «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում 2009-ին եւ 2011-ին, նաեւ կիսաեզրափակիչում՝ 2008-ին, երբ գոլ խփեց Փոլ Սքոուլզը։ Հենց այդպիսի հանդիպումներ են ցանկանում տեսնել մեր երկրպագուները։ Անհամբեր սպասում ենք «Բարսելոնայի» հետ դիմակայությանը։

Ես հավանաբար տարբերվում եմ մյուս մարզիչներից, քանի որ նախընտրում եմ պատասխան խաղն անցկացնել մրցակցի խաղադաշտում, ինչպես եղավ ՊՍԺ-ի հետ։ Եթե տանը հասնում ես արժանի արդյունքի, ապա հյուրընկալվելիս կարող ես լուրջ խնդիրներ ստեղծել մրցակցի համար, ինչպես դա արեցինք Փարիզում»,- Սուլշերի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան» առաջին հանդիպումը Անգլիայում կանցկացնեն ապրիլի 10-ին, պատասխան խաղը՝ ապրիլի 16-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։