Զիդան. Մարսելոն ու Իսկոն կստանան խաղալու հնարավորություն

20:41   15 մարտի, 2019

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է մեկնարկային կազմ վերադարձնել պաշտպան Մարսելոյին եւ կիսապաշտպան Իսկոյին։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին չէր վստահում այս ֆուտբոլիստներին։

«Իսկոն ու Մարսելոն խաղալու մեծ ցանկություն ունեն եւ պատրաստ են դուրս գալ խաղադաշտ։ Մենք կտեսնենք նրանց գործի մեջ։ Մարսելոն այս մրցաշրջանում շատ չի խաղացել, բայց լավ վիճակում է։ Գիտենք, որ նա մեծ պրոֆեսիոնալ է։

Մենք հարգում ենք նախորդ մարզիչի աշխատանքը, բայց ես տեսնում եմ Մարսելոյի պատրաստակամությունը եւ մեծ ցանկությունը։ Ես գոհ եմ այդ մոտեցումից»,– Զիդանի խոսքը մեջբերում է AS–ը։

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում «Ռեալը» մարտի 16–ին կընդունի Վիգոյի «Սելտային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։