ԵԼ․ «Արսենալը», «Վիլյառեալը» եւ «Այնտրախտը» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

01:55   15 մարտի, 2019

Հայտնի դարձան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի եւս երեք մասնակիցներ։ Լոնդոնի «Արսենալը» Ֆրանսիայում «Ռենին» 1։3 հաշվով պարտվելուց հետո տանը հաղթանակ տարավ 3։0 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 69-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին։ Հայ ֆուտբոլիստը մասնակցեց գոլային գրոհին, իսկ 77-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Պայքարից դուրս մնաց Միլանի «Ինտերը», որը տանը նվազագույն հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Իսպանական «Վիլյառեալը» տանը 2։1 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» եւ նույնպես դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

«Բենֆիկա» - «Դինամո Զագրեբ» եւ «Սլավիա» - «Սեւիլիա» դիմակայությունները տեղափոխվել են լրացուցիչ ժամանակ։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Չելսին», «Նապոլին» եւ «Վալենսիան»։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Արսենալ» (Անգլիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 3։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:3)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 5, 72, Էյնսլի Մեյթլանդ-Նայլս, 15

«Ինտեր» (Իտալիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 0։1 (առաջին խաղ՝ 0:0)

Լուկա Յովիչ, 5

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Զենիթ» («Ռուսաստան»)՝ 2։1 (առաջին խաղ՝ 3:1)

Ժերար Մորենո, 29, Կարլոս Բակա, 47 – Բրանիսլավ Իվանովիչ, 90+1

«Բենֆիկա» («Պորտուգալիա») - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 1։0 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 0:1)

Ժոնաս, 71

«Սլավիա» (Չեխիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2։2 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 2:2)

Մայքլ Նգադու-Նգաջույ, 14, Թոմաշ Սոուչեկ, 46, 11մ – Վիսամ Բեն Եդեր, 44, 11մ, Մունիր, 54



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։