Կապելո․ Ֆուտբոլն ունեցել է երեք հանճար

00:35   15 մարտի, 2019

«Միլանի», «Ռեալի», «Յուվենտուսի», «Ռոմայի», Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի նշելով ֆուտբոլի բոլոր ժամանակների հանճարների թվում։

«Ռոնալդուն արտասովոր ֆուտբոլիստ է, բայց Մեսին հանճար է։ Ֆուտբոլում եղել է երեք հանճար՝ Պելե, Մարադոնա, Մեսի։ Ռոնալդուն օգնում է թիմին հաղթել, բայց Մեսին անում է ավելին։ Ես Լեոյին տեսել եմ, երբ նա 16 տարեկան էր եւ հիացել էի նրա խաղով։ Արդեն այն ժամանակ նա անում էր նույնը, ինչ հիմա»,- Կապելոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Յուվենտուսը» 3։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Մեսին «Լիոնի» դեմ խաղում դարձավ դուբլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնան» հաղթեց 5։1 հաշվով եւ նույնպես քառորդ եզրափակիչում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։