Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները (ֆոտո)

20:10   14 մարտի, 2019

Ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն անգլիական թիմի ընդհանուր խմբում։

Մեջքի վնասվածքի պատճառով 30-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպումը, որն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 2։0։

«Ռենի» դեմ պատասխան խաղը Լոնդոնում տեղի կունենա մարտի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։ Ֆրանսիայում տեղի ունեցած առաջին խաղում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտվել է 1։3 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։