Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում ավարտված սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի առաջնությունում մարտի 14-ին անցկացվեցին առանձին վարժությունների եզրափակիչները:
Ազատ վարժությունում, հենացատկում, պտտաձողում եւ զուգափայտերի վրա առաջին տեղը գրավեց Արթուր Դավթյանը, որն առաջնության առաջին օրը նվաճել էր նաեւ բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը:
Օղակների վրա լավագույնն էր Արթուր Թովմասյանը, իսկ Հարություն Մերդինյանը հաղթեց նժույգթափերի վարժությունում:
Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում անցկացված սպորտային մարմնամարզության կանանց Հայաստանի առաջնության բոլոր ոսկե մեդալները նվաճեց Աննա Գրիգորյանը:
Հայաստանի առաջնությանը մասնակցեցին 34 մարզիկներ ու 19 մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից:
Հայաստանի առաջնության մեդալակիրների պարգեւատրման արարողությանը ներկա էր Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ-նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն Ալբերտ Ազարյանի հետ պարգեւատրեց հաղթողներին:
Առաջին տեղ գրաված մարզիկները ստացան 20 հազար դրամ, արծաթե մեդալակիրները՝ 15 հազար, իսկ երրորդ տեղ գրավածները՝ 10 հազար:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնություն
Տղամարդիկ
Հենացատկ
Օղակներ
Նժույգթափեր
Զուգափայտ
Պտտաձող
Ազատ վարժություն
Կանայք
Ազատ վարժություն
Հավասարության գերան
Տարբեր վարժության զուգափայտ
Հենացատկ
Լուսինե Շահբազյան
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։