NBA. «Գոլդեն Սթեյտը» հաղթեց «Հյուսթոնին», օրվա լավագույն դրվագները

13:48   14 մարտի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» մրցակցի խաղահրապարակում 106:104 հաշվով հաղթել է «Հյուսթոնին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Կլեյ Թոմփսոնը «Գոլդեն Սթեյտի» կազմում հավաքել է 30 միավոր: «Հյուսթոնի» կազմում ամենաարդյունավետն էր Ջեյմս Հարդենը՝ 29 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ատլանտայի» խաղացող Դեանդրե Բեմբրին:

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Գոլդեն Սթեյտ»՝ 104:106 (23:33, 29:21, 26:31, 26:21)

«Օկլահոմա» – «Բրուքլին»՝ 108:96 (19:27, 23:25, 38:26, 28:18)

«Վաշինգտոն» – «Օռլանդո»՝ 100:90 (29:28, 32:25, 15:21, 24:16)

«Ատլանտա» – «Մեմֆիս»՝ 132:111 (33:28, 39:32, 38:30, 22:21)

«Մայամի» – «Դետրոյտ»՝ 108:74 (30:18, 24:31, 33:8, 21:17)

«Ֆինիքս» – «Յուտա»՝ 97:114 (27:25, 16:28, 32:25, 22:36)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։