Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ու գոլի թեկնածուները (ֆոտո)

12:23   14 մարտի, 2019

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների վերջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի») եւ Սադիո Մանեն («Լիվերպուլ»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլի թեկնածուների ցուցակը, որում տեղ են գտել Դուշան Տադիչը («Այաքս»), Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Սադիո Մանեն («Լիվերպուլ») եւ Լասե Շյոնեն («Այաքս»):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսը», պորտուգալական «Պորտուն»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։