Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

09:09   12 մարտի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 12-ին տեղի կունենան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ։

Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի գերմանական «Շալկեին»։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հիշեցնենք, որ Մադրիդում «Յուվենտուսը» պարտվել է 0։2 հաշվով, «Մանչեսթեր Սիթին» Գելզենկիրխենում հաղթել է 3։2 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ ժամը 00։00-ին (առաջին խաղ՝ 0։2)

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 00։00 (առաջին խաղ՝ 3։2)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։