Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս

09:08   13 մարտի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մարտի 13-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի վերջին խաղային օրվա 2 պատասխան հանդիպումներ:

Կատալոնական «Բարսելոնան» կընդունի ֆրանսիական «Լիոնին», իսկ անգլիական «Լիվերպուլն» արտագնա հանդիպում կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» հետ:

2 դիմակայություններում էլ առաջին խաղերում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի:

Օրվա 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:0) (Երեւանի ժամանակով)

«Բավարիա» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 00:00 (առաջին հանդիպում՝ 0:0)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։