Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները

13:08   11 մարտի, 2019

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթն ավարտեցին Հայաստանի բոլոր ներկայացուցիչները, փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 11-ին անցկացված լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցմանը Հարություն Հարությունյանը չկարողացավ հատել եզրագիծը, իսկ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը որակազրկվեց:

Հայ լեռնադահուկորդները մարտի 8-ին հանդես էին եկել նաեւ հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը գրավել էր 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չէր հատել եզրագիծը:

Գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացրել էին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը, իսկ Հայրապետյանը՝ 9-րդ:

Ձմեռային Ունիվերսիադայում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ էր մտել դահուկորդ Միքայել Միքայելյանը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը հանդես եկավ 1500 մետր սպրինտում (11-րդ տեղ), 10 կմ դասական ոճում (37-րդ տեղ) եւ 10 կմ ազատ ոճում (հետապնդում, 26-րդ տեղ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։