«Ռեալը» կամային հաղթանակ տարավ խոշոր հաշվով (տեսանյութ)

01:39   11 մարտի, 2019

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալյադոլիդի» նկատմամբ (տեսանյութ):

Դաշտի տերերը բավական լավ տեսք ունեին խաղի սկզբնամասում, իսկ 12-րդ րոպեին ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն չկարողացան անվրեպ իրացնել այն: Դրանից հետո «Վալյադոլիդը» 2 անգամ գրավեց «Ռեալի» դարպասը, բայց հանդիպման գլխավոր մրցավարը 2 դեպքում էլ խաղից դուրս վիճակ արձանագրեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Այնուամենայնիվ, 29-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, թեեւ «Ռեալի» պատասխանը չուշացավ: 5 րոպե անց անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում մադրիդցիները խփեցին 2 գոլ: 9 րոպեում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որի գոլերին «Վալյադոլիդը» պատասխանել չկարողացավ: 80-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, սակայն դա հյուրերին չխանգարեց խփել եւս մեկ գոլ: 85-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձեւակերպեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մադրիչը:

Երրորդ տեղում գտնվող «Ռեալը» հավաքեց 51 միավոր: Առաջատար «Բարսելոնան» ունի 63 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն»՝ 56:

Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Ռեալ»՝ 1:4

Անուար Տուամի, 29 – Ռաֆայել Վարան, 34, Քարիմ Բենզեմա, 51 (11մ), 60, Լուկա Մոդրիչ, 85

Հեռացում՝ Կազեմիրո, 80 («Ռեալ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Ռուբեն Ալկարազ, 12 («Վալյադոլիդ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։