Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» չպահպանեց 2 գոլի առավելությունը 10 խաղացողներով մնացած մրցակցի դեմ խաղում

20:39   10 մարտի, 2019

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Մոնպելյեն» 2:2 հաշվով ավարտեց «Անժեի» դեմ տնային հանդիպումը: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 2 գոլի առավելություն ուներ մինչեւ 80-րդ րոպեն, սական չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Ընդ որում՝ 76-րդ րոպեից «Անժեն» հանդես էր գալիս 10 խաղացողներով:

«Մոնպելյեն» 42 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Անժեն» 12-րդն է՝ 35 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մոնպելյե» - «Անժե»՝ 2:2

Էնդի Դելոր, 3, Էլյես Շխիրի, 16 – Անջելո Ֆուլգինի, 80, Ստեֆան Բոկեն, 90+1

Հեռացում՝ Մատեո Պավլովիչ, 76 («Անժե»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։