«Բավարիան» 5-րդ անընդմեջ հաղթանակից հետո շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

20:23   9 մարտի, 2019

Գերմանիայի առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ բարձրացավ առաջին տեղ։

Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը 25-րդ տուրում ընդունեց «Վոլֆսբուրգին» եւ առավելության հասավ 6։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» վաստակեց 57 միավոր եւ գոլերի տարբերությամբ գերազանցեց Դորտմունդի «Բորուսիային», որը եւս վաստակել է 57 միավոր։ «Բորուսիան» այս տուրում 3։1 հաշվով պարտության մատնեց «Շտուտգարտին»։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 6:0 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 34, Ռոբերտ Լեւանդովսկի, 37, 85, Խամես Ռոդրիգես, 52, Թոմաս Մյուլեր, 76, Ջոշուա Կիմիխ, 82

«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 3։1 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 62, 11մ, Պակո Ալկասեր, 84, Կրիստիան Պուլիշիչ, 90+2 - Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 71

«ՌԲ Լայպցիգ» - «Աուգսբուրգ»՝ 0։0

«Ֆրայբուրգ» - «Հերտա»՝ 2։1

Նիլս Պետերսեն, 27, Վեդադ Իբիշեւիչ, 80, ինքնագոլ  – Վեդադ Իբիշեւիչ, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։