Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

17:30   8 մարտի, 2019

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը ֆրանսիական «Ռենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 1 հարված, որը դիպուկ չի ստացվել: Մխիթարյանի 45 փոխանցումներից թիմակիցներին հասել է 88.9 տոկոսը: 30-ամյա կիսապաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 4 անգամ խլել գնդակը եւ 1 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է մեկ դրվագում: Արդյունքում՝ նա ստացել է 6.43 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբիի խաղը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած խաղում անգլիական ակումբը պարտվել էր 1։3 աշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: 41-րդ րոպեին «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հեռացումից հետո Մխիթարյանը հանդես էր եկել աջ պաշտպանի դիրքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։