Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական

11:20   8 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումների համար ազգային թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստների, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Ցուցակում տեղ է գտել նաեւ 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն ակումբ չունի վերջին շրջանում: Հավաքական է հրավիրվել նաեւ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 23-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլեմ Երկրորդ » (Հոլանդիա)                      

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)     

Յուրա Մովսիսյան - առանց ակումբի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.