ԱԱ․ Հայաստանի հավաքականը պարտվեց նաեւ հնդիկներին

18:02   7 մարտի, 2019

Աստանայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Երրորդ տուրում Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը 1,5։2,5 հաշվով պարտվեց հնդիկներին։ Հայաստանի թիմի կազմում պարտություններ կրեցին երրորդ եւ չորրորդ համարներ Աննա Սարգսյանն ու Մարիա Գեւորգյանը։ Երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարավ, իսկ առաջին համար Էլինա Դանիելյանը վաստակեց կես միավոր։

Տուրի մյուս դիմակայություններում Ռուսաստանն ուժեղ էր Եգիպտոսից՝ 4։0, Չինաստանը հաղթեց Ղազախստանին՝ 2,5։1,5, վրացիները 3,5։0,5 հաշվով պարտության մատնեցին ամերիկացիներին, Ուկրաինան էլ ապահովել է հաղթանակը Հունգարիայի նկատմամբ՝ ավարտված երեք պարտիայից հետո հաշիվը 2,5։0,5 է։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 4։0 հաշվով հաղթել էր Եգիպտոսին, երկրորդ տուրում 0,5։3,5 հաշվով պարտվել Ռուսաստանին, որը 6 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան է վաստակել նաեւ Չինաստանը, որը զիջում է անհատական միավորներով։ Ուկրաինան ունի 5, Հնդկաստանը՝ 4, Վրաստանն ու ԱՄՆ-ն՝ 3-ական, Հայաստանը՝ 2, Ղազախստանը՝ 1 միավոր։ Հունգարիան ու Եգիպտոսը երեքական պարտություն են կրել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։