Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները (ֆոտո)  

10:06   7 մարտի, 2019

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Դուշան Տադիչը («Այաքս»), Յան Վերտոնգենը («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Մուսա Մարեգան («Պորտու»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում նախորդ 2 օրերին կայացել էին ՊՍԺ (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:3, «Պորտու» (Պորտուգալիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1, «Ռեալ» (Իսպանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:4, «Բորուսիա Դ.» (Գերմանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 0:1  հանդիպումներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։