«Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», «Ալաշկերտը» հաղթեց գոլառատ խաղում

15:57   6 մարտի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» սեփական խաղադաշտում 0:3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», իսկ առաջատար «Ալաշկերտն» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ: Սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչի հեռացման պատճառով «Ալաշկերտը» 65-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով: 

Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտը» միավորների քանակը հասցրեց 36-ի, իսկ «Արարատ-Արմենիան» 32 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Փյունիկն» ունի 30 միավոր եւ այս տուրը բաց թողնող «Բանանցի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը:

Հայաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:3

Գեորգի Պաշով, 12, Ջիովանի Մարտինես, 26, Անտոն Կոբյալկո, 56

«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 2:4

Ժորժե Չուլա, 12, Գեղամ Հարությունյան, 71 – Ալեքսանդր Պրուդնիկով, 1 (11մ), 90+2, Մլադեն Զելկովիչ, 45+3, Դանիլո Սեկուլիչ, 52

Հեռացում՝ Օգնյեն Չանչարեւիչ, 65 («Ալաշկերտ»)

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։