ՉԼ․ «Այաքսը» դուրս թողեց «Ռեալին», «Տոտենհեմը»՝ «Բորուսիային» (տեսանյութ)

01:53   6 մարտի, 2019

Ամստերդամի «Այաքսը» եւ Լոնդոնի «Տոտենհեմը» դուրս եկան եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Նախորդ երեք տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալը» չկարողացավ պաշտպանել տիտղոսը։

Արքայական թիմը Մադրիդում «Այաքսին» պարտվեց 1։4 հաշվով։ Առաջին խաղակեսում աչքի ընկան մարոկկացի կիսապաշտպան Հակիմ Զիեշն ու բրազիլացի հարձակվող Դավիդ Ներեսը։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարեց սերբ հարձակվող Դուշան Տադիչը, որը երկրորդ խաղակեսում հաշիվը դարձրեց խոշոր։

Արդեն առաջին խաղակեսում մադրիդյան թիմը կատարեց երկու փոփոխություն։ Իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսին փոխարինեց ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, իսկ բրազիլացի հարձակվող Վինիսիուսի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, որը 70-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Սակայն արդեն երկու րոպե անց հյուրերը դանիացի հարձակվող Լասե Շոնեի գոլի շնորհիվ վերականգնեցին երեք գոլի առավելությունը։

Առաջին խաղում արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը Հոլանդիայում հաղթել էր 2։1 հաշվով։

«Տոտենհեմը» Դորտմունդում էլ առավելության հասավ Բունդեսլիգայի առաջատար «Բորուսիայի» նկատմամբ։ Երկրորդ խաղակեսում աչքի ընկավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը՝ 1։0։

«Տոտենհեմը» Անգլիայում հաղթել էր 3։0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» - «Այաքս»՝ 1:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2։1)

Մարկո Ասենսիո, 70 - Հակիմ Զիեշ, 7, Դավիդ Ներես, 18, Դուշան Տադիչ, 62, Լասե Շոնե, 72

Հեռացում՝ Նաչո («Ռեալ»), 90+3, երկրորդ դեղին քարտ

«Բորուսիա Դորտմունդ» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝0:3)

Հարի Քեյն, 49



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։