Առաջին լիգա. «Յունիոր-Սեւանի» հերթական հաղթանակն ու «Երեւանի» տպավորիչ «քամբեքը»

17:02   4 մարտի, 2019

Ձմեռային դադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը:

Առաջատար «Յունիոր-Սեւանը» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Փյունիկ-2»-ի նկատմամբ, իսկ երկրորդ տեղում գտնվող «Երեւանը» տպավորիչ «քամբեքի» հեղինակ դարձավ «Արարատ-2»-ի դեմ խաղում: Առաջին խաղակեսից հետո «Արարատ-2»-ը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «Երեւանը» խփեց 4 գոլ:

«Յունիոր-Սեւանը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 58 միավորով, իսկ «Երեւանը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ հետ է 10 միավոր:

Հայաստանի Առաջին խումբ, 19-րդ տուր

«Երեւան» - «Արարատ-2»՝ 4:3

«Յունիոր Սեւան» - «Փյունիկ-2»՝ 2:1

«Բանանց-2» - «Գանձասար-Կապան-2»՝ 3:1

«Ալաշկերտ-2» - «Շիրակ-2»՝ 1:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։