Պրեմյեր լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ փետրվարի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

14:33   4 մարտի, 2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընգրկվել է Անգլիայի առաջնության` փետրվարի խորհրդանշական հավաքականում:

Նախորդ ամիս Հայաստանի հավաքականի ավագը Պրեմյեր լիգայում մասնակցել է 2 խաղի, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա ստացել է 7.94 միջին գնահատականը:

Հիշեցնենք, որ վերջին 4 տարում 30-ամյա Մխիթարյանն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 2 խաղերում անընդմեջ: 2015-ի փետրվարին լոնդոնյան ակումբի կազմում նման ցուցանիշ գրանցել էր իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման, խփել 6 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։