Մաքսիմ Մանուկյանի չեմպիոնական գոտեմարտը

09:33   4 մարտի, 2019

Տեսանյութում ներկայացված է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի հաղթական գոտեմարտը Բուլղարիայի Ռուսե քաղաքում անցկացված Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան ավանդական մրցաշարի եզրափակիչում:

87 կգ քաշային կարգի եզրափակիչում Մանուկյանը ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթել էր ճապոնացի Մասատո Սումիին: Գոտեմարտը տեւել էր 50 վայրկյան:

Եզրափակիչի ճանապարհին Մանուկյանը հաղթել էր չինացի եւ եգիպտացի մրցակիցների, ինչպես նաեւ ուժեղ էր գտնվել Հայաստանի հավաքականի ըմբիշ, 2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանից՝ 7:0: Բրոնզե մեդալի համար գոտեմարտին Շահինյանը չէր ներկայացել:

82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտել էին Հայաստանի ներկայացուցիչներ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը։ 5:0 հաշվով հաղթել էր Սարգիս Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Մանուկյանն 2017թ. աշխարհի ու 2018թ. Եվրոպայի չեմպիոն էր դարձել 80 կգ քաշային կարգում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։