«Յուվենտուսն» ընդհատեց «Նապոլիի» անպարտելի շարքը տնային խաղերում

09:09   4 մարտի, 2019

Թուրինի «Յուվենտուսը», իտալական A Սերիայի 26-րդ տուրում 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Նապոլիի» նկատմամբ, ընդհատեց Կարլո Անչելոտիի գլխավորած թիմի անպարտելի շարքը տնային խաղերում:

Մինչեւ այդ հանդիպումը «Նապոլին» բոլոր մրցաշարերում մեկ տարի չէր պարտվել տնային խաղերում: Նախորդ անգամ նեապոլցիները տնային պարտություն կրել էին 2018 թվականի մարտի 3-ին կայացած «Ռոմայի» դեմ խաղում (2:4), փոխանցում է Opta-ն:

Հիշեցնենք, որ 1:2 հաշվի ժամանակ «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն 83-րդ րոպեին վրիպել էր 11 մետրանոցից: Այդ պարտությունից հետո երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» արդեն 16 միավոր է զիջում առաջատար «Յուվենտուսին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։