«Շիրակ» - «Լոռի» ու «Արցախ» - «Բանանց» խաղերը՝ առանց հաղթողի

15:52   3 մարտի, 2019

Ձմեռային դադարից հետո վերսկսված ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մարտի 3-ին անցկացվեցին 20-րդ տուրի վերջին 2 խաղերը:

«Շիրակը» Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայում գոլազուրկ ոչ ոքի խաղաց Վանաձորի «Լոռիի» հետ, իսկ «Բանանցը» եւ «Արցախը» խաղաղությամբ բաժանվեցին «Փյունիկի» մարզադպրոցում կայացած խաղում՝ 1:1:

«Բանանցը» եւ «Փյունիկը» 30-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը եւ 3 միավոր են հետ «Ալաշկերտից»: Չորրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» ունի 29 միավոր, «Լոռին»՝ 26, «Շիրակը»՝ 23, «Գանձասար-Կապանը»՝ 22, իսկ «Արցախն» ու «Արարատը» 13-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

Մարտի 3

«Շիրակ» - «Լոռի»՝ 0:0

«Արցախ» - «Բանանց»՝ 1:1

Դմիտրո Կլիմակով, 20 – Ալեքսանդար Գլիշիչ, 36

Մարտի 2

«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 4:1  

Ժան-Ժակ Բուգուհի, 11, 51, Անտոն Կոբյալկո, 84, Պետրոս Ավետիսյան, 90 – Արտյոմ Սիմոնյան, 62 (11մ)

«Ալաշկերտ» - «Փյունիկ» 1:2

Վիտալի Ստեժկո, 65 (ինքնագոլ) – Արթուր Սիմոնյան, 3, Դենիս Տալալայ, 51



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։