01:39 3 մարտի, 2019Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց Մադրիդի «Ռեալին»: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Միակ գոլը 26-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի փոխանցումից հետո խփեց աշխարհի փոխչեմպիոն, խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը:
«Բարսելոնան» 60 միավորով առաջին տեղում է եւ 10 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Աթլետիկոյի» նկատմամբ: «Ռեալը» երրորդն է՝ 48 միավոր:
Հիշեցնենք, որ այս շաբաթ «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալին» Մադրիդում հաղթել էր 3:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ:
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)
Իվան Ռակիտիչ, 26
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.