«Սեւիլիան» պարտվեց հետնապահին՝ գոլ բաց թողնելով ավելացված 8-րդ րոպեին (տեսանյութ)

23:31   2 մարտի, 2019

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց հետնապահ «Ուեսկային», որը հաշիվը բացեց արդեն 7-րդ րոպեին: Հյուրերը հավասարությունը վերականգնեցին միայն վերջնամասում:

Ավելացված երկրորդ րոպեին էլ Մունիրը գրավեց դաշտի տերերի դարպասը, սակայն կրկնապատկերի համակարգը արձանագրեց խաղից դուրս վիճակ եւ գոլը չգրանցվեց: Իսկ «Ուեսկան» ավելացված 8-րդ րոպեին հասավ հաջողության եւ տարավ սենսացիոն հաղթանակ՝ 2:1:

«Սեւիլիան» 37 միավորով մնաց 6-րդ տեղում:  «Ուեսկան» վերջինն է՝ 22 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ուեսկա» - «Սեւիլիա»՝ 2:1 (տեսանյութ)

Խուանլի, 7, Լուիս Ավիլա, 90+8 – Վիսամ Բեն Եդեր, 84, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։