Հայաստանի առաջնության եւ գավաթի խաղարկության խաղերը կհեռարձակվեն առցանց

22:47   1 մարտի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է նոր բացառիկ համագործակցության մասին «ՖիդՔոնստրաքթ» ընկերության հետ, որը ձեռք է բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող բոլոր պրոֆեսիոնալ մրցումների առցանց վիդեո հեռարձակման և տվյալների օգտագործման բացառիկ իրավունքը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկում է համագործակցությունը FeedConstruct ընկերության հետ՝ ՀՖՖ-ի կողմից պրոֆեսիոնալ առաջնությունների կազմակերպման շրջանակներում: Մենք համոզված ենք, որ «ՖիդՔոնսթրաքթի» միջոցով մենք կկարողանանք բարձրացնել մեր առաջնության մակարդակը և հասանելի կլինենք ավելի լայն լսարանի և ֆուտբոլի սիրահարների համար ողջ աշխարհում»,- ասել է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:

«Ես ոգևորությամբ հայտարարում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցություն սկսելու մասին: Մենք պատիվ ունենք ներկայացնել ՀՖՖ-ն համաշխարհային շուկայում: Այս համագործակցությունը տարվա ագրեսիվ սկզբի ապացույց է մեզ համար: Սա ևս մեկ քայլ է երկու կողմերի գլոբալ զարգացման ճանապարհին», - ասել է «ՖիդՔոնստրաքթ» ընկերության ղեկավար Ջորջ Արաբաթլյանը:

«ՖիդՔոնսթրաքթը» սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ճանաչված ընկերություններից է: Ներառելով իրենց չորս ապրանքատեսակները մեկ հարթակում՝ «ՖիդՔոնսթրաքթը» իրականացրել է բարձրորակ ուղիղ հեռարձակումներ, տվյալների գործակիցները, վիճակագրական և սկաուտային տվյալների ծառայությունը դարձրել է առավել հասանելի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։