Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում նահանջել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 12-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի գործակիցը 2761 է:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիրենը:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ է գտել նաեւ Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը, որը 52-րդն է: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը 88-րդն է:
ՖԻԴԵ, մարտի դասակարգման աղյուսակ
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2845 վարկանիշ
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։