AIBA-ն դիտորդ կունենա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններում

11:17   1 մարտի, 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում (ՀԲՖ) տեղի կունենա նախագահի նոր ընտրություն: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, որը հրապարակել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայից (ԱԻԲԱ) ստացած նամակը:

«AIBA ուղարկածս նամակին ի պատասխան բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անկացնելու պահանջը:

Ավելին, ինչպես և ես խնդրել էի, AIBA-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար:

Եվ այսպես.
- Ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին: 
- Նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ: 
- AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետևի ընտրությունների ընթացքին

Հարգելի ընկերներ, հենց սա է այն իրավական ճանապարհը, որի մասին վերջին օրերի ընթացքում անընդհատ խոսել եմ: Խնդիրը պետք է լուծել՝ սահմանված կարգն ու AIBA-ի բոլոր կանոնադրական պահանջները պահպանելով:

Եվ որ ամենակարևորն է, այս պրոցեսը պետք է կազմակերպել հնարավորինս սահուն, որպեսզի դրանից չտուժեն սպորտը, մարզիկներն ու մարզիչները, որոնք օր ու գիշեր ջանք չեն խնայում մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:

Կից ներկայացնում եմ AIBA-ի՝ երեկ ուղարկած գրությունը»,- գրել է Լոռեցյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։