22-ամյա ռուս հարձակվողը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

17:45   28 փետրվարի, 2019

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել 22-ամյա ռուս հարձակվող Նիկիտա Տանկովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տանկովը «Ռուբինի» սան է, հանդես է եկել Կազանի ակումբի երկրորդ թիմում, եղել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետաքրքրության ոլորտում, այնուհետև հանդես է եկել Սմոլենսկի ՑՐՖՍՕ և «Դնեպր» ակումբներում` ընդգրկվելով Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի (ՊՖԼ) ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում:

Արագավազ ֆուտբոլիստը մասնակցել է Բելեկում կայացած երկրորդ ուսումնամարզական հավաքին և լավ տպավորություն է թողել «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա:

Ռուս հարձակվողը փոխարինման է մտել ղազախական «Օրդաբասիի» դեմ խաղում` դառնալով հաղթական գոլի հեղինակ:

2017 թվականին Նիկիտա Տանկովը Մինսկում կայացած ստուգողական խաղում գրավել է «Ալաշկերտի» դարպասը ռուսական «Լուչ-Էներգիայի» կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։