Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները՝ աշխարհի գավաթի խաղարկությունում

17:12   26 փետրվարի, 2019

Հնդկաստանում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացրել են Քրիստիան Լաուերը եւ Էլմիրա Կարապետյանը, որոնք հաջողության չեն հասել։

Աշխարհի Գավաթը տարվա ընթացքում անցկացվում է 5 փուլով։ 4 փուլերի ընթացքում յուրաքանչյուր մրցաձեւից առավելգույն միավորներ հավաքած 12 մարզիկներ նվաճում են եզրափակիչի փուլի ուղեգիր, փոխանցում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։

Նյու Դելիում անցկացվել է այս տարվա առաջին փուլը, որում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են հետեւյալ արդյունքները․

Քրիստիան Լաուեր (հրացան)
10մ (60 կրակոց) 
617.5 (75-րդ տեղ)
50մ/ 120 կրակոց (երեք դիրքից)
1135 (կիսաեզրափակիչ 35-րդ տեղ)

Էլմիրա Կարապետյան (ատրճանակ)
10մ (60 կրակոց) 
567 (41-րդ տեղ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։