Բասկետբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները

16:10   26 փետրվարի, 2019

Հայտնի են դարձել բասկետբոլի 2019թ․ աշխարհի առաջնության բոլոր՝ 32 մասնակիցները։ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 16-ին։ 32 հավաքականներ կբաժանվեն 8 խմբերի։

ԱԱ-2019-ի մասնակիցները

Աֆրիկա Թունիս, Անգոլա, Նիգերիա, Սենեգալ, Կոտ դ՛Իվուար։

Ամերիկա ԱՄՆ, Արգենտինա, Պուերտո-Ռիկո, Կանադա, Վենեսուելա, Բրազիլիա, Դոմինիկյան հանրապետություն։

Ասիա եւ Օկեանիա Նոր Զելանդիա, Հարավային Կորեա, Հորդանան, Չինաստան, Ավստրալիա, Ճապոնիա, Իրան, Ֆիլիպիններ։

Եվրոպա․ Իսպանիա, Թուրքիա, Չեռնոգորիա, Լիտվա, Իտալիա, Լեհաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Չեխիա, Հունաստան, Գերմանիա, Սերբիա։

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ԱՄՆ-ի հավաքականը, որը 4 տարի առաջ կայացած նախորդ առաջնության եզրափակիչում 129։92 հաշվով հաղթել էր սերբերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։