Դուբայ. Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

19:10   25 փետրվարի, 2019

Թենիսի ATP World Tour 500 շարքի Dubai Duty Free Tennis Championships-ի առաջին շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովի մրցակիցը վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլին էր: Հայ մարզիկը պարտություն կրեց երկու սեթում՝ 4:6, 1:6: Պայքարը տեւել է 1 ժամ 11 րոպե: Խաչանովն աշխարհի 12-րդ ռակետն է, Բասիլաշվիլին՝ 19-րդ:

Երկրորդ շրջան է դուրս եկել նաեւ իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն, որն առավելության է հասել իտալացի Տոմաս Ֆաբիանոյի նկատմամբ՝ 3:6, 6:3, 6:2:

Երկրորդ շրջանում Վերդասկոյի մրցակիցը կլինի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի եւ գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի դիմակայության հաղթողը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2.8 միլիոն դոլար է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։