Դյուսելդորֆ. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է երկրորդ գոտեմարտում

14:35   25 փետրվարի, 2019

Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) եւ Արսեն Խանջյանը (90 կգ) անհաջող են հանդես եկել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված ձյուդոյի Մեծ մրցանակի հերթական փուլում:

Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով մեկնարկելուց հետո երկրորդ գոտեմարտում պարտվել է շվեյցարացի Նիլս Ստամպին եւ լքել պայքարը:

Արսեն Խանջյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն է կրել գերմանացի Մարս Օդենտալից:

Հիշեցնենք, որ հայ ձյուդոիստները վերջերս հանդես էին եկել նաեւ Փարիզում անցկացված ձյուդոյի «Գրան պրի» վարկանիշային մրցաշարում: Կարապետյանը պարտություն էր կրել երեք հաղթանակ տանելուց հետո, իսկ Խանջյանը պարտվել էր մեկնարկում:

Հայ ձյուդոիստները Երեւան կվերադառնան փետրվարի 25-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։