23:18 24 փետրվարի, 2019Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվեց 0:0: հաշվով (տեսանյութ):
Հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ «Չելսիից» վրիպեցին բրազիլացիներ Ժորժինյոն ու Դավիդ Լուիսը, իսկ Սեսար Ասպիլիկուետան, Էդերսոնն ու Էդեն Ազարը դիպուկ էին: «Մանչեսթեր Սիթիից» դարպասը գրավեցին Իլկայ Գյունդոգանը, Սերխիո Ագուերոն, Բերնարդո Սիլվան ու Ռահիմ Ստերլինգը, իսկ Լերոյ Սանեն վրիպեց:
«Մանչեսթեր Սիթին» պաշտպանեց տիտղոսը եւ 6-րդ անգամ հաղթեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում:
Սա «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի 25-րդ տիտղոսն էր մարզչական կարիերայում: Վերջին 6 տարում մանչեսթերյան ակումբը չորրորդ անգամ հաղթեց այս մրցաշարում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» նախորդ անգամ հանդիպել էին փետրվարի 10-ին, երբ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթել էր 6։0 հաշվով։ Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պաշտոնանկ կարվի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվելու դեպքում։
Անգլիական լիգայի գավաթ, եզրափակիչ
«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:0 (11 մետրանոցներով՝ 3:4)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.