«Ալաշկերտի» կամային հաղթանակը Թուրքիայում

21:24   23 փետրվարի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Անթալիայում ընթացող մարզումային հավաքի ծրագրով ստուգողական հանդիպում է անցկացրել Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Օրդաբասիի» հետ:

Երեւանյան թիմը տարել է կամային հաղթական 2:1 հաշվով: «Ալաշկերտի» նորեկ, ռուսաստանցի Ալեքսանդր Պրուդնիկովը նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ: Եվս մեկ գոլ խփել է «Ալաշկերտում» փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։