2021թ. Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի եզրափակիչների անցկացման հավակնորդները

16:14   23 փետրվարի, 2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2020-2021 թվականների մրցաշրջանի եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչների անցկացման հավակնորդներին:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացմանը հավակնում են Մյունխենը («Ալյանց Արենա») եւ Սանկտ Պետերբուրգը («Գազպրոմ Արենա»):

Եվրոպայի լիգայի եզրափակիչի անցկացման համար կպայքարեն Թբիլիսին (Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա») եւ Սեւիլիան («Ռամոն Սանչես Պիսխուան»):

Եվրոպայի Սուպերգավաթի խաղի անցկացմանը հավակնում են Մինսկը («Դինամո» ազգային օլիմպիական ստադիոն), Հելսինկին («Օլիմպիական» ստադիոն), Բելֆաստը («Ուինձոր Պարկ») եւ Խարկովը («Մետալիստ»):

Եվրոպայի լիգայի եզրափակիչի եւ Սուպերգավաթի անցկացման վայրը կորոշվի մայիսի 29-ին, Չեմպիոնների լիգայի եզրափակիչինը՝ սեպտեմբերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։