«Լիվերպուլի» դեմ հանդիպումից առաջ «Օլդ Տրաֆորդի» խաղադաշտում սխտոր են փոշեցրել

12:21   23 փետրվարի, 2019

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի աշխատակիցները Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպման նախօրեին խաղադաշտում փոշեցրել են սխտորի լուծույթ, հաղորդում է MirrorFootball-ը:

Շատ երկրպագուների մոտ այս փաստը հարցեր է առաջացրել, սակայն պարզվել է, որ այդ եղանակով խոտածածկը պաշտպանում են միջատներից: Այս լուծումը նոր չէ: Անգլիայի Պրեմյեր լիգայի մի քանի ակումբներ եւս միջատների դեմ պայքարում օգտագործել են սխտոր եւ գրանցել գերազանց արդյունք:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։