Մաուրիցիո Սարի․ Չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ քննադատում «Չելսիին» եւ գովում «Արսենալին»

20:41   22 փետրվարի, 2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, անդրադառնալով իր թիմին ուղղված քննադատություններին, խոսել է նաեւ «Արսենալի» մասին։

«Ես շարունակում եմ լսել, թե ինչպես են մարդիկ գովաբանում «Արսենալի» անցկացրած մրցաշրջանը, սակայն այդ թիմը չի հասել Անգլիական լիգայի գաաթի խաղարկության եզրափակիչ, նրանք ունեն նույնքան միավոր, որքան մենք եւ մեր պես հասել են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։ Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այնպես խոսում, կարծես մենք ձախողել են մրցաշրջան, իսկ «Արսենալը» տպավորում է։

Մենք, իսկապես, ունեցել ենք վերելքներ ու վայրէջքներ, այդ թվում՝ լուրջ անկումներ, սակայն, հաշվի առնելով, որ սա իմ առաջին մրցաշրջանն է նոր լիգայում, մեր դիրքը համարում եմ ավելի ընդունելի։ Ես ընդունել եմ մի թիմ, որը 5-րդ տեղն էր գրավել առաջնությունում, այլ ոչ թե հաղթել էր լիգայում»,- իտալացի մասնագեի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրից հետո «Չելսին» ունի 50 միավոր եւ «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։