Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 21-ին անցկացվում են 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները:
Լոնդոնի «Արսենալը» ընդունել է Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ին, որին առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով:
Առաջին խաղակեսից հետո իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթում է 2:0 հաշվով: Չորրորդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել հյուրերի բելառուս կիսապաշտպան Զախար Վոլկովը, իսկ 39-րդ րոպեին աչքի է ընկել գերմանացի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆին:
«Արսենալի» մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ընդմիջում է:
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես
«Արսենալ» (Անգլիա) - ԲԱՏԷ (Բելառուս)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 0:1), (տեսանյութ)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:2)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 2:2)
«Նապոլի» (Իտալիա) - «Ցյուրիխ» (Շվեյցարիա)՝ 1:0 (առաջին հանդիպում՝ 3:1)
«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 3:0 (առաջին հանդիպում՝ 1:2)
«Վալենսիա» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 0:0 (առաջին հանդիպում՝ 2:0)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0:1 (առաջին հանդիպում՝ 1:0)
«Զենիթ» («Ռուսաստան») - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 0:1)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։