Կլոպ. Սուլշերը փայլուն աշխատանք է կատարում «Մանչեսթեր Յունայթեդում»

21:37   21 փետրվարի, 2019

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին: «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն Անգլիայի առաջնության 27-րդ տուրում:

«Ես ինքս մարզիչ եմ եւ գիտեմ, որ հրաշագործ չենք: Մենք չենք կարող որեւէ խաղացողի մեկ ակնթարթում դարձնել ավելի լավը, բերել ավելի լավ մարզավիճակի: Մենք շրջապատված ենք լավ խաղացողներով:

Սուլշերը փայլուն աշխատանք է կատարում «Մանչեսթեր Յունայթեդում»: Մարզիչի գլխավոր խնդիրը թիմի ներուժը բացահայտելն է եւ խաղը բարելավելը: Հենց դա է արել Սուլշերը: Նա ցույց տվեց, որ կարող է մարզել առաջատար ակումբի»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին «Օլդ Տրաֆորդում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:05-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։