«Փյունիկը» պարտվեց «Կրասնոդարի» երկրորդ թիմին

20:28   21 փետրվարի, 2019

Կիպրոսում անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» 11-րդ տեղի համար մրցել է «Կրասնոդարի» երկրորդ թիմի հետ: Ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը հիմնական ժամանակում բավարարվել է ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Հետախաղյա 11 մետրանոցներով հաղթել են կրասնոդարցիները՝ 3:2:

Հիշեցնենք, որ այս մրցաշարի 9-12-րդ տեղերի համար պայքարում «Փյունիկը» նախորդ խաղում մրցել էր լատվիական «Ռիգայի» հետ եւ պարտվել 1:4 հաշվով:

Խմբային փուլի 3 խաղերում հայկական թիմը նվազագույն հաշվով պարտվել էր Վոլգոգրադի «Ռոտորին» եւ ոչ ոքի խաղացել Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Արեւմուտք» գոտու մրցաշարում հանդես եկող «Մուրոմի» (1:1) ու Սարանսկի «Մորդովիայի» (1:1) հետ՝ 2 միավորով երրորդ տեղը գրավելով A խմբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։