Արթուր Ալեքսանյանը վերադարձել է ԱՄՆ-ից

14:40   21 փետրվարի, 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ վերականգնողական փուլ էր անցնում վերջին շրջանում: Գյումրեցի ըմբիշը Instagram-ում հրապարակել տեսանյութ, որտեղ նա «Օլիմպավանում» մարզվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։