Մորատա. VAR-ն ազդում է ինձ վրա

15:46   21 փետրվարի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է տեսակրկնապատկերների VAR համակարգի աշխատանքը Թուրինի «Յուվենտուսի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում: Երկրորդ խաղակեսի միջնամասում հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղյալ էր հայտարարել Մորատայի գոլն իր նախկին թիմի դարպասը:

«Կյելինին աշխարհի ամենահամառ ու ամուր պաշտպաններից է: Սովորաբար ավելի մեծ ջանքեր են պահանջվում նրան տապալելու համար: Եթե ես ընկնեի, դժվար թե մրցավարը նշանակեր 11 մետրանոց: Այնպես որ, չեղյալ հայտարարեցին եւս մեկ մաքուր գոլ: Սակայն կարեւորն այն է, որ մենք հաղթեցինք: Կյելինին ընկերս է, այնպես որ նրան կասեմ, որ այլեւս չընկնի այդպիսի իրավիճակներում: Այդպես անել չի կարելի:

«Յուվենտուսը» դեռ ֆավորիտ է մնում այս զույգում: Պատասխան խաղում հանդես ենք գալու աշխարհի ամենաանհյուրընկալ ստադիոններից մեկում: Ունենք հաջորդ փուլ դուրս գալու հրաշալի շանս, սակայն մեզ համար հեշտ չի լինելու:

VAR-ն ազդում է ինձ վրա, սակայն ինչ կարող ես անել: Լավ է, որ մեր դարպասին ոչինչ չնշանակեցին տեսակրկնապատկերների պատճառով»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում իսպանական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին Թուրինում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։