Կիպրոսում «Արարատը» հաղթեց՝ 5:0, «Արարատ-Արմենիան» խաղաց ոչ ոքի՝ 1:1

20:35   20 փետրվարի, 2019

Երեւանի «Արարատը» Կիպրոսում ընթացող մարզումային հավաքի ծրագրով ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրոսը ներկայացնող ԱԷԶ-ի հետ: Աբրահամ Խաշմանյանի ղեկավարած թիմը հաղթանակ է տարել 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Անդրանիկ Քոչարյանը: Աչքի են ընկել նաեւ Անդրեյ Յակովլեւը, Զվանե Մպումելելո Դեդիբոյը եւ Սարգիս Մեթոյանը:

Երեւանի «Արարատ-Արմենիան» Կիպրոսում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ստուգողական հանդիպում է անցկացրել Լիտվայի առաջնությունը ներկայացնող «Պալանգայի» հետ: Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: Հայկական թիմի կազմում աչքի է ընկել Արմեն Համբարձումյանը:

«Պալանգան» անցումային հանդիպումների արդյունքում է պահպանել տեղը Լիտվայի ուժեղագույնների խմբում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։