2016-ից հետո առաջին անգամ Ֆեդերերը կխաղա գրունտի վրա

09:46   21 փետրվարի, 2019

Աշխարհի 7-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը կմասնակցի Մադրիդում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, որը կանցկացվի մայիսի 3-12-ը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

37-ամյա շվեյցարացի թենիսիստը Մադրիդի մրցաշարում նախորդ անգամ հանդես եկել է 2015 թվականին: Նա այդ մրցաշարում հաղթել է 3 անգամ (2006, 2009, 2012թթ.):

Բացի այդ, 2016-ից հետո առաջին անգամ Ֆեդերերը կմասնակցի գրունտի վրա անցկացվող մրցաշարի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։