Խամես Ռոդրիգեսը չի բացառել վերադարձը «Ռեալ»

14:42   20 փետրվարի, 2019

Մյունխենի «Բավարիայում» վարձավճարով հանդես եկող Խամես Ռոդրիգեսը չի բացառել իր վերադարձը Մադրիդի «Ռեալ»։ Կոլումբիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Արքայական ակումբին, իսկ «Բավարիայի» հետ վարձակալության ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

«Ամեն ինչ ունեմ Մադրիդում կյանքի համար: Այնտեղ ունեմ տուն եւ մտերիմ մարդիկ: Պետք է շատ լավ մտածել ապագայի հարցում: Այժմ կենտրոնացած եմ «Բավարիայում» ելույթների վրա: Պետք է ավարտին հասցնեմ պայմանագիրը, իսկ դրանից հետո կմտածեմ ապագայի մասին: Ոչ ոքի չգիտի, թե ինչ տարբերակներ կան առջեւում»,- Խամեսի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Ընթացիկ մրցաշրջանում կոլումբացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 13 խաղի, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։