ՉԼ. «Լիվերպուլի» դեմ խաղում Նոյերն անձնական ռեկորդ է սահմանել գնդակին դիպելու ցուցանիշով

12:15   20 փետրվարի, 2019

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերն անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 70 անգամ դիպել է գնդակին: Այդ ցուցանիշով Նոյերն անձնական ռեկորդ է գրանցել այդ մրցաշարում:

Հիշեցնենք, որ Անգլիայում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին Մյունխենում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։